|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Ծաղկուտի բնակիչի մտահոգությունը։
«Արդեն 36 տարի ընտանիքով ապրում ու աշխատում եմ Ծաղկուտում։ Գյուղը ժամանակին ուներ շուրջ 80 տնտեսություն, այսօր մնացել է միայն 30-ը․ մարդիկ հիմնականում արտագաղթել են։ Ճանապարհները 36 տարի չեն վերանորոգվել, շտապօգնությունը հասնում է մեկ ժամում, բուժկետ չկա, տրանսպորտ էլ չի գործում, եթե հողի վրա մարդ չապրի, երկիրը դատարկվի», – ասում է բնակիչը՝ հավելելով, որ գյուղի դատարկման գործընթացը շարունակվելու է, եթե կառավարությունը ուշադրություն չդարձնի։
Նա նշում է նաև, որ իր ընտանիքը՝ ներառյալ Արցախում ծառայած ու 44-օրյա պատերազմին մասնակցած որդին, նվիրված են հայրենիքին, սակայն կենսապայմանները օրեցօր ծանրանում են։
Մանրամասն՝ տեսանյութում։