|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես այցելել էր հիվանդանոց` տեսակցելու ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին, ում դեմ երեկ գիշեր մահափորձ էր կատարվել:
Լրագրողների հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ այնքան անտրաբանական է այն, ինչ կատարվում է, որ նույնիսկ եզրահանգում անել եւ ինչ-որ գնահատական տալ չի կարող:
«Լսելով դեպքի մասին` միանգամից ինձ հարց տվի, թե, իրոք, ո՞ւմ էր սա ձեռնտու: Կարծում եմ` սա ուղղված էր պետության դեմ, պետության հեղինակության դեմ: Իշխանությունները պետք է պատվի հարց դարձնեն սա եւ որքան հնարավոր է շուտ գտնեն ոճրագործին»,- ասաց Հակոբյանը: