|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին հայրենիք վերադարձնելու համար: Նա ցմահ բանտարկության է ենթարկվել հունգարական դատարանի որոշմամբ:
Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ստորագրահավաքն իրականացնում է Իգդիրի Հայկական չհիմնավորված հավակնությունների դեմ պայքարի ընկերակցությունը, որի հայտարարության մեջ նշվում է, որ Սաֆարովը նման դաժան պատժի է արժանացել այն բանի համար, որի կարողացել այլեւս տանել հայ սպայի վիրավորանքներն ու սադրանքները: Այդ իսկ պատճառով նրանք համարում են, որ Հունգարիան` որպես չեզոք եւ օրենքի գերակայությունը ճանաչող երկիր, պետք է ադրբեջանցու էքստրադիացիայի մասին որոշում կայացնի:
Ընկերակցությունը մտադիր է ստորագրահավաք անցկացնել Թուրքիայի բոլոր քաղաքներում եւ այդ հարցը մշտապես պահել ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում: