|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Բենիկ Պետրոսյանի ազգային արժեք ներկայացնող ստեղծագործական ժառանգության պահպանման պատշաճ ցուցադրման և սերունդներին փոխանցելու խնդրի լուծումը կարիք ունի Պետական հոգածության և հովանավորչության:
Այս հայտարարությանը, Նկարիչների միությունում բացված քանդակագործի ծննդյան 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումից 10 րոպե անց, ստորագրությամբ միացան 50 մարդ: Թիվն այս, վստահաբար, հարյուրապատիկից էլ ավել կլինի ժամեր անց, առավել ևս դեկտեմբերի 6-ին՝ ցուցահանդեսի փակման օրը: Ստորագրահավաքը, որ կազմակեպել է քանդակագործի ընտանիքը, առավել կհիմնավորի տասնամյակից ավել ձգվող Բենիկ Պետրոսյանի թանգարանի ստեղծման խնդրին շուտափույթ լուծում տալու անհրաժեշտությունը:
Այսօր քանդակագործի ստեղծագործական ժառանգությունը մեծապես վտանգված է, քանի որ պահպանման հարցերը հոգում է միայն ընտանիքը, որի ջանքերը միայն բավական չեն դրանք մեր սերունդներին ներկայացնելու համար:
Բենիկ Պետրոսյանի ընտանիքը համապատասխան խնդրանքով ևս մեկ անգամ գրավոր դիմել է իշխանություններին: