կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 12:15
Հասարակություն

Հայաստանում վտանգավոր շենքերը 40 տոկոս են կազմում. ԱԻՆ մասնագետ

Հայաստանում վտանգավոր շենքերը 40 տոկոս են կազմում. ԱԻՆ մասնագետ

Հայաստանում վտանգավոր շենքերը /ոչ սեյսմակայուն/ 40 տոկոս են կազմում. լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը:

Նա նշեց, որ սա, ճիշտ է, լուրջ թիվ է, սակայն կառավարությունն աշխատում է մեր շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու ուղղությամբ:

«Առաջին հերթին` մենք դպրոցների սեյսմիկ անվտանգության հարցն ենք փորձում լուծել, հետո կանցնենք հիվանդանոցներին, կառավարչական շենքերին… Դպրոցների սեյսմիկ անվտանգության հարցն առաջնահերթ է ոչ միայն նրա համար, որ այնտեղ երեխաներ են լինում, այլև երկրաշարժերի դեպքում դրանք հանրության համար որպես կացարան են  ծառայելու»,- ասաց Խլղաթյանը:

Նա տեղեկացրեց նաև, որ իրենք փորձում են շենքերի տանիքներին ճկուն հարկ տեղադրել, որպեսզի երկրաշարժի դեպքում այդ զանգվածը հակառակ ուղղությամբ տատանվի` այդպիսով բարձրացնելով շենքի սեյսմակայությունը: Նման շենքերի թիվը, սակայն, մատների վրա կարելի է հաշվել. Երևանում 2 նման շենք կա, ևս երկուսն ունենք Վանաձորում և մեկը` Շուշիում: