|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Իրանի Ֆարս նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որի հետևանքով 22 մարդ է զոհվել։ Այս մասինILNA-ին հայտնել է նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, վթարը տեղի է ունեցել Ֆիրուզաբադ և Քևար քաղաքների միջև ընկած մայրուղում։
«Ցավոք, այս ողբերգական միջադեպի ժամանակ ավտոբուսում գտնվող 58 ուղևորներից 22-ը մահացել են, 36-ը՝ վիրավորվել», — ասել է Աբեդան։
Նա հնարավոր է համարել, որ զոհերի թիվը կարող է աճել՝ հաշվի առնելով որոշ ուղևորների ծանր վիճակը։