Փոխարժեքներ
21 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Քանի դեռ Հայաստանի դե-ֆակտո կառավարիչը սպառնում է եկեղեցուն (բայց ոչ երբեք գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանին ու հայությանը սպառնացող Ալիևին), զուգահեռ շարունակվում է Հայաաստանի պետականությունը ոչնչացնող գլխավոր թուրք-ադրբեջանական գործիքի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ կուլիսային բանակցությունը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Վերջում մեզ փաստի առաջ են դնելու, հենց դրա համար էլ հորինվում են արհեստական բառեր, իբր ինքնիշխանության մասին քննարկումներ և այլն։
Մինչդեռ նույնիսկ ամերիկյան առաջարկում ըստ էության արձանագրված է, որ Հայաստանը ճանապարհը՝ այսինքն Սյունիքի մի մասը տալիս է Ադրբեջան-Թուրքիային։
Այս թեմայով արժե կարդալ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի թարմ հարցազրույցը: Ահա մի քանի դրվագ.
«Ի թիվս այլ հարցերի, Օ’Բրայենն ընդգծել է նաև տարածաշրջանում ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքները, ինչը ներառում է Հարավային Կովկասում Ռուսաստանի և Իրանի ազդեցության թուլացման ձգտումը։ Ըստ նրա՝ այս ռազմավարության շրջանակներում Միացյալ Նահանգներն ակտիվացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը…
Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ ամերիկյան առաջարկի էությունն այն է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի կառավարումը երկարաժամկետ կտրվածքով փոխանցվի անկախ օպերատորի, որը պետք է լինի մասնավոր ընկերություն՝ երրորդ երկրից։ Ենթադրվում է, որ այս լուծումը թույլ կտա բավարարել անարգել տարանցման վերաբերյալ Բաքվի սկզբունքային պահանջները՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի անվանական ինքնիշխանությունը իր տարածքի այդ հատվածի նկատմամբ»։
«Անվանական ինքնիշխանությունը» դիվանագիտերենից թարգմանելիս հնչում է «իբր թե ինքնիշխանություն» կամ «անունով ինքնիշխանություն»։
Այսպես կոչված «միջանցք»-ն է գլխավոր սպառնալիքը և սրա դեմ պետք է պայքարենք։
Իսկ այդ պայքարում եկեղեցին ևս կարևոր խրամատ է»։