|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Տելեգրամի իր ալիքում գրել է.
«Երկու ֆրանսիացի դիվանագետներ վտարվել են Ադրբեջանից։
Այս լուրը և իբր թե առկա Ադրբեջան-Ֆրանսիա լարվածությունը ոչ մի էական բան չի նշանակում։
Մեր տարածաշրջանում Արևմուտքի և մասնավորապես ԵՄ ու Ֆրանսիայի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։
Սա է պատճառը, որ Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառում երկակի նշանակության ապրանքներ, որոնք Ադրբեջանն օգտագործում է ռազմական նշանակությամբ։ Օրինակ՝ 2022թ. միայն պաշտոնական տվյալներով Ֆրանսիան Ադրբեջանին է վաճառել ավելի քան 155 միլիոն դոլարի մթերք, որոնք օգտագործվել են ռազմական ուղղաթիռների համար։
Դե իսկ մեզ՝ միայն գեղեցիկ խոսքեր և մի քանի հատ վիլիս։
Սա էլ վերոնշյալ 155 մլնդոլարի պարունակությունը՝ ուղղաթիռներ, օդանավեր և այլն»։
