կարևոր
1012 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-20 18:00
Աշխարհ

Մարդիկ խուճապահար նետվում են ծովը․ Ինդոնեզիայի ափերի մոտ 280 ուղևորրով շոգենավ է այրվում

Մարդիկ խուճապահար նետվում են ծովը․ Ինդոնեզիայի ափերի մոտ 280 ուղևորրով շոգենավ է այրվում

Փրկարարական գործողությունը շարունակվում է: Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ շատերի ճակատագիրն այս պահին անհայտ է։ Ականատեսները հայտնում են, որ ուղևորները բղավում են և օգնության կանչում:

Ինդոնեզիայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել 280 ուղևոր տեղափոխող շոգենավի վրա, առնվազն 4 մարդ զոհվել է, հայտնում է The Sun-ը՝ հղում անելով Մանադոյի որոնողափրկարարական գրասենյակին:

Barcelona 5 շոգենավը, որը Թալաուդ շրջանի նավահանգստից Մանադո նավահանգիստ էր ուղևորվում, հրդեհվել է Ինդոնեզիայի ջրերում՝ Թալիսե կղզուց ոչ հեռու: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է նավի ստորին տախտակամածների վրա և արագ տարածվել։

Սոցցանցերում հայտնվել են այրվող շոգենավի կադրերը։ Դրանցում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար նետվում ծովը, 130 մարդու ճակատագիրն անհայտ է։
«Մենք այրվում ենք ծովում ․․․Մեզ օգնություն է պետք․․․ Արագ...»,- բղավում է ուղևորներից մեկը տեսախցիկի առաջ, երբ բոցը բռնկվում է նրա հետևում։

Ականատեսների խոսքով՝ անձնակազմը ժիլետներ է բաժանել բոլոր ուղևորներին, ինչպես նաև նրանց փրկարարական լողակներ տրամադրել: Հրդեհի պատճառների մասին չի հաղորդվում:

Փրկարարական գործողությանը մասնակցում են տեղի ձկնորսներն ու կողքով անցնող նավերը։ Տարհանվածների ճշգրիտ թվի մասին տեղեկություններ դեռ չկան: