Փոխարժեքներ
19 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Իրանի Իսլամական Հանրապետությունը հավատարիմ է մնում տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխության դեմ ուղղված իր վաղեմի քաղաքականությանը, որը, ըստ Թեհրանի, շահեկան է բոլոր կողմերի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehr» գործակալությանը, այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցերի լայն շրջանակ։ Ահմադիանը շեշտել է, որ Իրանի դիրքորոշումն անփոփոխ է և նպատակ ունի հակազդել տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի ցանկացած փոփոխության։
Իր հերթին, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ երթուղիների վերաբերյալ մնում է հաստատուն։
Զրույցի ընթացքում Ահմադիանը նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանին՝ Իրանի դեմ իսրայելական հարձակումը դատապարտելու համար։ Նա վերահաստատել է, որ Իրանը շարունակելու է հետևողականորեն մերժել տարածաշրջանային սահմանների փոփոխության ցանկացած փորձ։
Կողմերը կարեւորել են նաեւ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը, հատկապես՝ տնտեսական ոլորտում։