|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Տիկին Լիչն իր ցավակցություններն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում:
ՀՀ պաշտպանության նախարարն ու Միացյալ Թագավորության դեսպանն իրենց մտահոգություններն են կիսել լարվածության աճի վերաբերյալ և երկուստեք կարևորել իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը: