|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին: Արմեն Ռուստամյանի խոսքով՝ դեսպանը ցանկություն է հայտնել հանդիպելու, քանի որ ցանկանում էր լսել ՀՅԴ տեսակետը՝ կապված սահմանադրական և ընտրական բարեփոխումների գործընթացի հետ:
«Քննարկում է տեղի ունեցել, տեսակետներ են փոխանակվել բարեփոխումների վերաբերյալ եվրոպական միջազգային փորձի մասին: Քեթրին Լիչը, ով արդեն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը Հայաստանում, համարում է, որ այսօր ամենակարևոր օրակարգային հարցերից մեկը սահմանադրական և ընտրական բարեփոխումներն են»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ դեսպանը նախաձեռնել է հանդիպումը ՀՅԴ-ի հետ, քանի որ Դաշնակցությունը բարեփոխումների գործընթացի ակտիվ մասնակիցներից է: