կարևոր
3493 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-12 09:54
Տարածաշրջան

Իրանը դեմ է միջազգային սահմանների կամ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը տարածաշրջանում. Իրանի ԱԳՆ

Իրանը դեմ է միջազգային սահմանների կամ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը տարածաշրջանում. Իրանի ԱԳՆ

Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների կամ աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխությանը։ Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ-ի ղեկավար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը Իրան-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Գեւորգ Պապոյանի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ։

Նա կոչ է արել խաղաղ լուծել վեճերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ընդգծելով, որ Իրանը դեմ է միջազգային սահմանների կամ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխությանը տարածաշրջանում, ընդգծել է Ամիր-Աբդոլահյանը, տեղեկացրել է Mehr-ը։

Անդրադառնալով Իրանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություններին եւ խորհրդարանների դերին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում՝ իրանցի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել է հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված Թեհրանի ջանքերը։

Ամիր-Աբդոլահյանը նաեւ նշել է երկու երկրների միջեւ բեռնափոխադրումների եւ տարանցման պարզեցման մասին՝ ի հաշիվ մաքսատուրքերի եւ ծախսերի նվազեցման, ինչպես նաեւ իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում տնտեսական եւ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։