|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Սաքարյա նահանգի Գեյվե շրջանում երկու օր է, ինչ բռնկվել են ուժգին անտառային հրդեհներ: Էրմենիհաբերի փոխանցմամբ, չնայած նրան, որ հրդեհների մարմանը ներգրավված են համապատասխան տեխնիկան թե՛ օդից և թե՛ ցամաքից, դրանք մարել դեռևս չի հաջողվում:
Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է տարբեր գերատեսչություններից ընդհանուր առմամբ 464 հոգանոց անձնակազմ, 72 ջրցան մեքենա, 22 ջրի տանկեր, 12 պիկապ, 2 բուլդոզեր, 2 կցորդիչ և օդային տեխնիկա:
Նշենք, որ անտառային հրդեհների հետևանքով արդեն տարհանվել է շրջանի երկու թաղամաս: