|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի Իզմիր քաղաքի Չեշմե հանգստավայրում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, հաղորդում է Cumhyuriet-ը։
Իլդիր շրջանի գյուղատնտեսական տարածքում այսօր 13:40-ին բռնկված և անտառ տարածվող հրդեհը մարելու առաջին միջոցառումները ձեռնարկվել են տեղական ժամանակով 13:55-ին:
Հաղորդվում է, որ Իզմիրի տարածաշրջանային անտառտնտեսության վարչության 5 ինքնաթիռ և 18 ուղղաթիռ փորձում են օդից մարել կրակը, իսկ 36 ջրցաններով, 13 ջրատարներով և 4 բուլդոզերներով խմբերը մեծ ջանքեր են գործադրում ցամաքում՝ կրակի հետագա տարածումը կանխելու համար։