|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Նոյեմբերի 30-ին՝ ժամը 23:45-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում և միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա հասցեում հրդեհ է բռնկվել՝ նախնական տվյալներով այրվում է բնակելի տուն:
Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և բնակչությանն օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր է մեկնել ծառայության փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան 6ա բազմաբնակարան շենքի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ հետախուզական աշխատանքներն իրականացնելուց հետո, հրդեհի մակուսացմանը զուգահեռ, փրկարարները տարհանել են մուտքի բնակիչներին և տեղափոխել անվտանգ միջավայր: Ժամը 00 :38-ին հրդեհը լրիվությամբ մարվել է :
Այրվող բնակարանում մարդ չի եղել: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան : Նախնական տվյալներով մասնակիորեն այրվել է երեք սենյականոց բնակարանի մեկ սենյակը : Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ԱԻ պետական ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: