|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակը պետք է լուծել Սիրիայի ինքնիշխանության և Թուրքիայի շահերի հարգանքի հիման վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Անթալիայում իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ. հայտնում է РИА Новости-ն:
«Այդ թեման, մենք, անխոս, քննարկում ենք մեր թուրք գործընկերների հետ` և' արտաքին գերատեսչությունների, և' ՊՆ ղեկավարների, և' անվտանգության ծառայությունների գծով: Մենք ընդհանուր մոտեցում ունենք` իրավիճակը պետք է լուծվի Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու հիման վրա` Թուրքիայի անվտանգության շահերը լիովին հաշվի առնելով»,- ասել է Լավրովը: