կարևոր
595 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-21 15:39
Աշխարհ

Արդյո՞ք Ռուսաստանը պետք է պատերազմեր Ադրբեջանի հետ

Արդյո՞ք Ռուսաստանը պետք է պատերազմեր Ադրբեջանի հետ
Շատերի համար միանգամայն անսպասելի Ադրբեջանի հետ Ռուսաստանի հարաբերությունների սրումը, ստիպում է հարցականի տակ դնել, սիկ հնարավո՞ր է արդյոք դրանց ուղղակի բախումը, եւ որ ավելի կարեւոր է, հանուն ինչի:

Ռուսաստանն ընդդեմ Ադրբեջանի՞

Անսպասելի էր ադրբեջանական իշխանությունների խիստ կտրուկ եւ ոչ ադեկվատ արձագանքը Եկատերինբուրգում էթնիկ հանցավոր խմբավորման ձերբակալությանը, որի անդամները, ի դեպ, ՌԴ քաղաքացիներ իրենց հանցավոր գործունեությունն էին ծավալում մեր տարածքում: Ահա, փաստորեն, եւ վերջ։ Մեր երկրների միջեւ հակամարտության, առավել եւս՝ զինված, այլեւս ոչ մի ձեւական առիթ չկա։

Ավելի ճիշտ, դրանք կարող էին լինել Լեռնային Ղարաբաղի եւ նրա իրավական պատկանելության նկատմամբ Մոսկվայի այլ մոտեցման դեպքում։ Հայտնի է՝ Բաքուն Անկարայի հետ դաշինքով 2020 եւ 2022-աններին երկու քայլով ջախջախեց այդ չճանաչված հանրապետությունը՝ փաստացի եւ իրավաբանորեն վերացնելով այն։ Արցախն այլեւս հայկական չէ, եւ ՀՀ վարչապետը դա նույնիսկ բարիք է համարում իր երկրի համար․ «Հաճախ են խոսում այն մասին, որ մենք կորցրել ենք Լեռնային Ղարաբաղը։ Ես նույնպես հաճախ եմ մտածել այս հարցի մասին: Բայց իմ եզրակացությունը հետեւյալն է՝ մենք չենք կորցրել Լեռնային Ղարաբաղը, մենք ձեռք ենք բերել հայկական պետականություն»։

Սակայն ոչ բոլոր հայերն են նույն կարծիքին, յադ իսկ պատճառով Երեւանի ռազմական պարտության համար դրան մեղադրում է Բելառուս-Ռուսաստան տանդեմին: «ՀԱՊԿ անդամներից մեկը հայտարարում է՝ մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը, խրախուսել, հավատացել եւ ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Եվ դրանից հետո ես պետք է գնամ եւ նստեմ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ձեւաչափում ինչ-որ հարցեր քննարկելու։ Այսուհետ այլեւս երբեք չեմ մեկնի Բելառուս։ Քանի դեռ Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է: Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չի մեկնի Բելառուս։ Ընդհանրապես»։

Բայց արդյո՞ք Ռուսաստանը կամ Բելառուսը, որպես ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակիցներ, պետք է մարտնչեին Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ։ Ոչ, որովհետեւ եւ Մոսկվան, եւ Մինսկը իրավաբանորեն այդ հողը ադրբեջանական էին ճանաչում, եւ նույնիսկ ինքը՝ Երեւանը, չհանգստացավ պաշտոնապես ճանաչել Արցախը՝ թողնելով բախտի քմահաճույքին։

Երկրորդ անգամ, երբ մեր երկու երկրների միջեւ ուղղակի ռազմական բախում, այնուամենայնիվ, կարող էր տեղի ունենալ, վերաբերում է 2022 թ-ի սեպտեմբերի իրադարձություններին։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի են ունեցել մարտական բախումներ: Այդ ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրետանու եւ ծանր սպառազինության կիրառմամբ գնդակոծել էին Վարդենիս, Գորիս, Սոթք եւ Ջերմուկ քաղաքների մոտակայքում գտնվող հայկական դիրքերը: Հատկանշական է՝ այս փաստն ավելի շատ զայրացրել է ոչ թե Մոսկվային, այլ ամերիկյան կոնգրեսական Ջեքի Սփիրին, որն այս առիթով արտահայտվել է հետեւյալ կերպ: «Պարզության համար. դրանք միջազգայնորեն ճանաչված հայկական քաղաքներ են, ոչ թե վիճելի տարածք։ Ամոթ է, որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ալիեւին»։

Որտեղ, ինչպես եւ երբ

Նշենք՝ 2023 թ-ի հունվարին Եվրոպական խորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որում «դատապարտում էր Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ» եւ մտահոգություն էր հայտնում ենթադրյալ ռազմական հանցագործությունների եւ հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ՝ Բաքվին կոչ անելով անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից եւ ազատ արձակել պահվող հայ ռազմագերիներին։ Ֆորմալ առումով ՀԱՊԿ-ում պաշտոնական դաշնակցի կողմից միջամտելու առիթ կարծես թե եղել է, ինչը խոստովանել են անգամ երեսպաշտ եվրոպացի խորհրդարանականները։ Ավելին, հայկական «Ինֆոտեկա 24» ալիքը նույնիսկ հայտնել էր՝ 2022 թ-ի սեպտեմբերի 13-ի գիշերը Ադրբեջանի հարվածների ժամանակ իբր տուժել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը Գեղարքունիքի մարզում։

Սակայն շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի 15-ին, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար արմեն գրիգորյանը պաշտոնապես հայտնեց՝ Երեւանն ու Բաքուն սեպտեմբերի 14-ի տեղական ժամանակով ժամը 20:00-ից հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել: Այսինքն՝ ամեն ինչ այնքան արագ ավարտվեց, որ Մոսկվան չհասցրեց զորք տեղակայել եւ ուղարկել Ադրբեջանին "զսպելու" համար։ Հասկանալի է՝ «զսպելը» պարզապես կատակ է։ Բայց պակաս կարեւոր չէ հարցը, իսկ կոնկրետ ինչ կարող էր անել Ռուսաստանը այս երկու դեպքերում։ Մոսկվայի կողմից հայկական ճանաչվելու դեպքում Արցախը պաշտպանելը հեշտ չէր լինի, քանի որ Ռուսաստանն ու Հայաստանն ընդհանրապես չունեն ընդհանուր ցամաքային սահման, եւ ռազմական գործողությունների սկսվելուց հետո վերջինս հայտնվել է նաեւ օդային շրջափակման մեջ։

Այն ամենը, ինչ մնում էր անել այդ դեպքում, հեռահար խոցման միջոցներով օդային հարվածներ հասցնելն էր Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանական զորքերին եւ, հավանաբար, ստանալ դրանք ի պատասխան։ Թե ինչ տեսք կարող է ունենալ դա գործնականում, պարզ երեւում է Իրանի եւ Իսրայելի միջեւ «12-օրյա պատերազմի» ընթացքում։

Երկրորդ դեպքում, երբ հարձակման ենթարկվեց Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը եւ, առավել եւս, ռուս սահմանապահների տեղակայման կետը, եթե այդ տեղեկատվությունն ընդհանրապես համապատասխանում էր իրականությանը, ապա պատասխան գործողությունները կարող էին տեղի ունենալ արդեն Ադրբեջանի «մայրցամաքային» տարածքում։ Բարեբախտաբար, Ռուսաստանը նրան սահմանակից է ցամաքով Դաղստանում եւ ծովով Կասպից ծովում։ Այլ բան է, որ Անդրկովկասում կռվելու առանձնահատուկ ցանկություն Կրեմլում ակնհայտորեն չեն զգում, Իսկ Ուկրաինայում նրա շարունակական էսկալացիայի պայմաններում եւս մեկ ռազմաճակատի բացումը շատ մեծ խնդիր կլիներ։ Ակնհայտ է՝ Բաքվի կողմից այն ժամանակ հանդես կգար Թուրքիան, եւ Ռուսաստանի հարավային սահմաններին զինված հակամարտությունը կսկսեր շարունակաբար ընդլայնվել եւ միջազգայնացվել։ Այսպիսով, մեր երկիրն այսօր Ադրբեջանի հետ ռազմական բախման որեւէ առիթ կամ հիմք չունի։ Բայց արդյո՞ք այդպես են համարում Բաքվում։ Այս մասին մենք ավելի մանրամասն կխոսենք առանձին:

 

Սերգեյ Մարժեցկի

Աղբյուրը՝ topcor.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի