կարևոր
670 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-13 09:52
Հասարակություն

Դատավորները հավաքվում են. ինչ են քննարկելու․ «Հրապարակ»

Դատավորները հավաքվում են. ինչ են քննարկելու․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 3-ին, ժամը 16։00-ին կառավարության նիստերի դահլիճում դատավորների ընդհանուր ժողով է տեղի ունենալու։ Ընդհանուր ժողովը հրավիրել է Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը: Այս պահի դրությամբ օրակարգում մեկ հարց է՝ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամի ընտրությունը։

Դատական համակարգի մեր աղբյուրին հարցրինք՝ հնարավո՞ր է դատավորները բարձրացնեն դատական համակարգի խնդիրների, դատավորների նկատմամբ իշխանական ճնշումների, վերջին աղմկոտ կալանավորումների վերաբերյալ հարցեր, մտահոգություններ հայտնեն:

Ասաց՝ քիչ հավանական է համարում, օրակարգը քննարկելու են` ընտրեն եւ վերջ։ Ի դեպ, դատավորների ընդհանուր ժողովը գրեթե միշտ դռնփակ է տեղի ունեցել:

Մինչ ժողովի մեկնարկը, քվեարկում են՝ դռնբաց անե՞լ, թե՞ ոչ, միայն մի քանի դատավոր է լինում, որ կողմ է քվեարկում դռնբաց քննարկմանը, որին կարող են նաեւ լրագրողներ մասնակցել ու լուսաբանել։ Բարձրագույն դատական խորհրդից փորձեցինք պարզել՝ բացի այդ մեկ հարցը, ուրիշ ի՞նչ է քննարկվելու։ Պատասխանեցին, որ օրակարգին դեռեւս ծանոթ չեն»։