|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն քանի օր է շուրջ 120.000 մեր հայրենակիցներ Արցախում ենթարկվում են հոգեբանական, սոցիալական ճնշումների թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից:
Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը փակ է, դադարեցված է գազամատակարարումը. այս պահին Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ:
Այս ամենը կատարվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից միջազգային հանրության և քաղաքակիրթ պետությունների աչքի առաջ:
Ելնելով ստեղծված իրավիճակից մենք` հայկական երկու հանրապետությունների երիտասարդներս, ստեղծել ենք «Արցախի համար» նախաձեռնող խումբ, որի նպատակն է՝ պայքարել արցախահայության ոտնահարված իրավունքների համար և այդ իրավունքները պաշտպանելու պահանջներ ներկայացնել միջազգային հանրությանը, պետություններին և ՀՀ իշխանություններին:
Ելնելով վերոգրյալից՝ ամսի 16-ին ժամը 16:00-ին մենք հավաքվում ենք Երևանում գտնվող Վ. Սարգսյան 2 հասցեում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց՝ մեր պահանջներն ու հարցերը ուղղելու Մեծ Բրիտանիայի դեսպանին:
Կոչ ենք անում՝ մեր հայրենակիցներին, Հայաստանում գտնվող հասարակական, երիտասարդական, ուսանողական կազմակերպություններին, միանալ մեզ:
Տարոն Ղազարյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ