|
Փոխարժեքներ
17 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.76 |
| EUR | ⚊ | € 448.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.8082 |
| GBP | ⚊ | £ 512.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.71 |
«Մեղքը մի գցեք եղանակային պայմանների վրա, մինչև ոռոգում սկսելը պետք է հասույթ պլանավորեիք»,- այս մասին ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։
Հիշեցնենք, որ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 12-ին գումարել էր արտահերթ նիստ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն է ստացել Կառավարության հեղինակած ««Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նախաձեռնությամբ առաջարկվում է 2025 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 200 մլն մ3:
Մանրամասն՝ տեսանյութում։