|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում կան բազմաթիվ զոհեր՝ եղանակի անբարենպաստ պայմանների հետևանքով, գրում է «BBC»-ին։
Հարավային և Կենտրոնական մասերում ուժեղ քամիները փլուզել են բազմաթիվ տներ, քշել-տարել կտուրներ։ Սողանքների պատճառով տարհանվել են որոշ թաղամասերի բնակիչներ։ Հորդառատ անձրևների պատճառով բազմաթիվ երեխաներ համարվում են անհայտ կորած։ Լոս Անջելեսի օդանավակայանում հետաձգվել է մոտ 400 չվերթ։
Ընկնող ծառերը վնասել են հարյուրավոր տներ և հոսանքալարեր։ Լոս Անջելեսում հոսանքահարումից երկու մարդ է մահացել։