|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Ազիմուտ» ավիաընկերությունը սեպտեմբերին «Կրասնոդար» հիմնական օդանավակայանից կվերսկսի թռիչքները դեպի Երևան, Ստամբուլ և Անթալիա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ավիաընկերությանը։
«Ռուսաստանի հարավի ավիափոխադրող «Ազիմուտ» ավիաընկերությունը հայտնում է «Կրասնոդար» հիմնական օդանավակայանից սեպտեմբերի 23-ից Երևան ավիաչվերթների վերսկսման մասին։ Ավիատոմսերի վաճառքը սկսված է», - ասվում է հաղորդագրության մեջ:
«Ազիմուտ» ավիաընկերությունը տեղակայվել է Կրասնոդարի միջազգային օդանավակայանում 2017 թվականին՝ թռիչքների մեկնարկից ի վեր։