|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Հայաստան» խմբակցության պատգամավորԱրման Ղազարյանը իր ելույթում անդրադարձել է Սևանա լճից լրացուցիչ ջրառի վերաբերյալ օրինագծին և կառավարության ներկայացրած հիմնավորումներին։
Նա նշել է, որ Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունը, որը տրամադրվել է ավելի ուշ, բացասական է և հակասում է ինչպես կառավարության, այնպես էլ հանձնաժողովի անդամ Խուդաթյանի առաջ քաշած հիմնավորումներին։
Ղազարյանի խոսքով՝ հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ օրինագծով նախատեսվող լրացուցիչ ջրառի 37,3 մլն խմ ծախսը կազմում է Սևանա լճի 60%-ը, ինչը, ըստ եզրակացության, պայմանավորված է ոչ թե երաշտով կամ չորային պայմաններով, այլ ջրամատակարարման համակարգում առկա անթույլատրելի մեծ ջրակորուստներով։
Պատգամավորը քննադատել է, որ կառավարությունը և համապատասխան հանձնաժողովները չեն ներկայացրել հիմնավոր փաստարկներ, և փաստացի փորձել են հարցը բերել «ոտքի վրա» քննարկման։ Նա ընդգծել է, որ այս մոտեցումը կարող է հիմք տալ լուրջ կասկածների։
Միևնույն ժամանակ, Ղազարյանը նշել է, որ հաշվի առնելով գյուղատնտեսության՝ բույսերի, հողի ու ծառերի ջրի կարիքը, այլընտրանք չտեսնելով, իր ֆրակցիան պատրաստվում է ձեռնպահ քվեարկել, մինչև կառավարությունը հստակեցնի իր քայլերը և ցույց տա, թե իրականում ինչ է անում։
Մանրամասն՝ տեսանյութում։