կարևոր
3817 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 14:48
Հասարակություն Քաղաքական

Գնահատենք մեր հողը, սարը, ծառը, թուփը․ «Ազգային սերունդ» նախաձեռնությունը ազգային միջոցառումների շարք է սկսել

«Ազգային սերունդ» նախաձեռնության նպատակն է սերունդներին մատուցել զուտ ազգայինը, մեծարել մեր հերոսներին, մեր մշակույթը, հոգևոր արժեքները, որ երիտասարդները կարողանան տարանջատել  իրական արժեքները կեղծ արժեքներից։

«Ապրիլի 24-ին նախաձեռնությունը միջոցառում է իրականացերլ Սպիտակավոր եկեղուցում, որտեղ ամփոփված է Նժդեհի մասունքները։ Նպատակն  այն է, որ բացի սգալուց և հիշելուց պետք է նաև պայքարել, իսկ Նժդեհը պայքարող տեսակ էր։ Ապրիլի 24-ին Նժդեհը ձերբակալվել էր, այդ պատճառով ընտրվել էր այդ օրը»,- այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ազգային սերունդ» նախաձեռնության համակարգող անդամ Սուրիկ Հովհաննիսյանը։

Միջոցառման ժամանակ Գարեգին Նժդեհի և Սպիտակավոր եկեղեցու մասին դասախոսությունով է հանդես եկել նաև Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Խաչատուր Ստեփանյանը․

«Նրա ուղերձն այն էր, որ գնահատենք մեր հողը, սարը, ծառը, թուփը։ Որա այդ ամենը մեզ համար լինի արժեք և պայքարենք դրանց համար, ոչինչ ավել չհամարենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ Նախաձեռնությունը տարբեր միջոցառումներ ևս իրականացրել է, ֆիլմեր են ցուցադրվել Թաթուլ Կրպեյանի,  Մովսես Գեորգիսյանի մասին։ Միջոցառումներին հրավիրված են եղել նաև պատգամավորներ։

Միջոցառումները  իրենց մեջ քաղաքական ենթատեքստ չեն պարունակում , նրանց նպատակն է սերունդներին ինչ-որ բան սովորեցնելը։ Միջոցառումներին մասնակցել են տարբեր դպրոցների աշակերտներ՝ հիմանականում 9-րդ դասարանից բարձր, ներկա են եղել նաև ուսանողներ։

«Նախաձեռնության անդամ կարող է լինել ցանկացած բարոյական նկարագիր, ազգային մտածելակերպ ունեցող ցանկացած մարդ։ Նախաձեռնության մեջ կան և անկուսակցական և տարբեր կուսակցությունների անձինք»,- ասաց նա։

Խոսելով միջոցառումներին մարդկանց ներկայության մասին, նախաձեռնության անդամը նշեց, որ առաջին ֆիլմի ցուցադրության ժամանակ մոտ 70-80 անձ էր ներկա․ «2-րդ ֆիլմի ցուցադրության ժամանակ՝ արդեն դահլիճում նստելու տեղ չկար, 140 անձ նստած էր, 20 անձ էլ կանգնած է դիտել ֆիլմը»։