կարևոր
1108 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-13 17:54
Հասարակություն

Լարված իրավիճակ՝ Աբովյանում. հազարից ավելի բնակիչներ, որ պետք է բնակարանամուտ տոնեին «Սիփան» բնակելի համալիրում, հայտնվում են փողոցում

Լարված իրավիճակ՝ Աբովյանում. հազարից ավելի բնակիչներ, որ պետք է բնակարանամուտ տոնեին «Սիփան» բնակելի համալիրում, հայտնվում են փողոցում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան քաղաքի «Սիփան» բնակելի թաղամասի կառուցվող էլիտար շենքերից շինհրապարակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում կառուցապատողին։

Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «21-րդ դար, բայց հայտնվեցինք փողոցում, 21-րդ դար ու հավատալով մարդկանց սին խոստումներին, ինչու չէ նաև գունազարդ գովազդին, խաբնվես ու մնաս օդում կախված։

Մենք պետք է արդեն ըստ կնքված պայմանագրի բնակվեինք «Սիփան» բնակելի թաղամասի մեր կողմից հավանած բարձրահարկ էլիտար շենքի մեր բնակարաններում, բայց ինչքան ժամանակ է շինարարության նույնիսկ 40 տոկոսը ավարտին չեն հասցրել։

Հիմա ինչքան ժամանակ է փորձում ենք շինարարի հետ հանդիպել, պարզել պատճառները, չի էլ բարեհաճում պատասխանել մեր հեռախոսազանգերին ու հրաժարվում է հանդիպումից։ Էդ ինչ աստիճանի տմարդ լինես, որ երբ հայտարարում էիր բնակելի շենքերի կառուցման մասին, լուսանկարները մեզ էիր հրամցնում ու մինչև կառուցելը ոգևորիչ խոսքեր էիր տալիս, ամեն րոպե հնարավոր էր լինում էդ կառուցապատողին հանդիպել, իսկ հիմա հազարից ավելի բնակիչներ այդ անպատասխանատու կառուցապատողի պատճառով, ոչ  շենքի ավարտն է երևում, ոչ էլ դրա սփաթն ենք կարողանում տեսնել, հրաժարվում է հանդիպումից, երևի էլ երես չունի, որ պատասխանի, թե երբ ենք մենք մեր տներում բնակարանամուտն անելու։ 

Քանի անգամ հետաձգվել է, քանի անգամ փափուկ բարձ ա դրել մեր գլխի տակ, բայց վստահել ենք , ընդառաջել ենք, ասել ենք ոչինչ, թող մի 3 ամիս հետո լինի, բայց լինի, իսկ շենքը շահագործելու մեզ հանձնելու ոչ օրը գիտի, ոչ էլ ժամը։

Մարդ ինչ աստիճանի ստորության դիմի, որ մեզ ցույց տա, որ ունենալու ենք նաև խաղահրապարակ, բայց գիշերը գաղտագողի այդ խաղահրապարակի տեղում նոր շենք կառուցելու համար հիմք փորի։ Էդ կառուցապատողները աչքիս լրիվ խեղկատակներ են։ Պատկերացնո՞ւմ եք, էդ մեկը կառուցեն ու հարևան շենքից հեռավորությունը մի 60 սմ լինի։ Հարևանները հանգիստ կարող են տեսնել մեկմեկու շարժերը։ Եթե մեր հարցերին այս 2 օրվա ընթացքում այդ կառուցապատողները, ովքեր ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանն է, իր հարազատներով, չպատասխանեն, դիմելու ենք ավելի կտրուկ միջոցների, հետո թող չասեն թե ինչի էդ 1000 հոգին ընդվզեց։

Բա ոնց չընդվզենք, երբ մարդիկ հավատալով դրանց խոսքերին, անգամ իրենց տունն են վաճառել, բանկերից վարկով գումարներ են վերցրել ու վճարել դրանց։ Վճարել ենք ու ինչպես ժողովուրդն է ասում, եսիմ որտեղ ենք ընկել:

Ուզում ենք որ կառավարությունը հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, Տարածքային և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանի հղոր միջամտությունը տեսնենք, որ նրանք կկանգնեն մեր թիկունքին ու այդ վայ պատուհաս կառուցապատման պատասխանատուներին կպարտավորեցնեն, որ իրենց խոստացածը կատարեն, այլ ոչ թե հերթական անգամ փորձեն փափուկ բարձ դնել մեր գլխի տակ։ Մենք էդքան էլ միամիտ չենք եղել, որ նախորդ ուշացման ժամանակ կտրուկ միջոցների չենք դիմել։ Պարզապես ասել ենք, ոչինչ, մարդիկ իրենց խոստումը կկատարեն մի քանի ամիս ուշացումով, բայց մենք վերջապես կստանանք մեր բնակարանների բանալիները։ Բայց տեսանք, որ ոչ միայն շինարարությունը առաջ չի գնում, այլ նաև տեղում դոփում են։ 

Հիմա զգուշացնում ենք վերջին անգամ, եթե օրերի ընթացքում մեր հարցին դրական լուծում չտվեցին այդ վայ ուղեղից թոփալ կառուցապատողները, մեր խոսքը ավելի կտրուկ միջոցների դիմելու ի կատար ենք ածելու։ Այնպես որ հիմա քաղաքակիրթ ձևով պահանջում ենք և կառուցապատողից, ևպատկան մարմիններից, որ էնպես մի արեք որ մեր համբերության բաժակը լցվի, 35-ից ավելի սահման պահող տղերքին եք ուզո՞ւմ գցեք, այ կավե գլուխներ, բազմազավակ ընտանիքների՞ն եք ուզում թողնել դրսում, այ չգիտենք ինչ ասենք։ Իմացեք, հիմա արդեն դիմելու ենք ամենակտրուկ միջոցներին»։