|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ապրիլի 12-ին Մարտունի քաղաքում պաշտպանության բանակի զինծառայողների համար նախատեսված նորակառույց թաղամասի բակում տեղի է ունեցել բնակարանամուտի հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էին Արցախի հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և պաշտոնատար այլ անձինք:
Նորակառույց, գեղեցիկ ու հարմարավետ շենքերում զինծառայողների և երկարամյա ծառայության կենսաթոշակառուների ընտանիքներին հանդիսավոր պայմաններում հանձնվել են 41 երեք և 26 չորս սենյականոց բնակարանների հավաստագրերն ու բանալիները:
Պահպանելով արդարության սկզբունքը՝ նախքան բնակարանների հավաստագրերի հանձնումը, ապրիլի 11-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում կայացել է վիճակահանություն, որի ընթացքում գործող և պահեստազոր արձակված զինծառայողները ընտրել են իրենց բնակարանների հասցեները:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն