կարևոր
613 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-13 11:37
Հասարակություն

Հայաստանի ԱԱԾ-ն գնել է նոր մոդելի 7 KIA սեդան

Հայաստանի ԱԱԾ-ն գնել է նոր մոդելի 7 KIA սեդան

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձեռք է բերել KIA K4 նոր մոդելի 7 սեդան։ Sputnik Արմենիան ծանոթացել է պայմանագրին։

Պայմանագրի ընդհանուր գումարը կազմում է 73,5 մլն դրամ (մոտ 190 հազար դոլար)։

Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ Մոտորս» ընկերության հետ։ ԱԱԾ-ն պատվիրել է սև գույնի, 1,6 լիտր բենզինային շարժիչով և 128 ձիաուժ հզորությամբ մեքենաներ։

Նշենք, որ K4-ը լրիվ նոր մոդել է։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2024 թ. գարնանը և հենց այդ ժամանակ էլ սկսվել է արտադրությունը։ Այս մոդելը փոխարինել է ամբողջ աշխարհում հայտնի Kia Forte-ին։