կարևոր
688 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-13 16:56
Հասարակություն

Երևանում ԱՄՆ դեսպանության մոտ հարգանքի տուրք կմատուցվի Չարլի Քըրքի հիշատակին

Երևանում ԱՄՆ դեսպանության մոտ հարգանքի տուրք կմատուցվի Չարլի Քըրքի հիշատակին

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․

«Ոչ ոք չպետք է զրկվի կյանքից, ազատությունից կամ ենթարկվի հալածանքների միայն այն պատճառով, որ արտահայտում է իր կարծիքը կամ տարածում քաղաքական գաղափարներ։ Այս համոզմունքը կրող մարդիկ չեն կարող անտարբեր մնալ երիտասարդ քաղաքական գործիչ, պահպանողական հայացքների ու քրիստոնեական արժեքների ջերմեռանդ քարոզիչ Չարլի Քըրքի դաժան սպանության առջև։

Պետք է վճռականորեն մերժել քաղաքական խոսքը լռեցնելու բոլոր փորձերը՝ լինի դա փամփուշտով, թե ձեռնաշղթայով, իսկ Չարլի Քըրքի հիշատակը արժանի է ոչ միայն սոցցանցային գրառումների, այլև իրական ծաղիկների ու կենդանի խոսքի։

Ուստի մենք մի քանի ընկերներով վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 15:00-ին, կհավաքվենք Երևանում ԱՄՆ դեսպանության մոտ (Ծովակալ Իսակովի պողոտա)՝ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու համար։ Եթե ժամանակ ու ցանկություն ունեք՝ կարող եք միանալ։ Կամ էլ կարող եք մոտենալ ավելի ուշ»։