Փոխարժեքներ
14 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Մի խումբ քաղաքացիներ այսօր ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն ծաղիկներ են տարել՝ ի հիշատակ սպանված ամերիկացի քաղաքական գործիչ Չալի Քըրքի։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքով, ողջունելի է, որ իրեն են միացել նաեւ անծանոթ քաղաքացիներ։
«Մի քանի պատճառ կա այս հիշատակի միջոցառումն անցկացնելու համար։
Առաջինը՝ ապրումակցում սպանվածի ընտանիքին և հարազատներին, քանի որ Քըրքը երիտասարդ մարդ էր, ով սպանվել է բացառապես իր քաղաքական գործունեության համար։
Երկրորդը, ամերիկյան ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ է, և այնտեղ շատերն այս դեպքը ընկալում են որպես անձնական ողբերգություն։
Երրորդը՝ սպանությունն իրականացվել է հազարավոր մարդկանց աչքի առաջ՝ ուղիղ եթերով:
Չորրորդ՝ խոսքի ազատության խախտումը. մարդուն կյանքից զրկել են բացառապես իր արտահայտած գաղափարների համար։
Կարելի էր համաձայնել կամ չհամաձայնել նրա հետ, բայց նրան լռեցրել են փամփուշտով։ Առհասարակ նման դեպքերում կարևոր է ցույց տալ, որ Հայաստանը աշխարհի մաս է, կիսում է ժողովրդավարական արժեքները և պատրաստ է դասեր քաղել նման ողբերգություններից»,– ասել է Մելիքյանը։