Փոխարժեքներ
14 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քիրքի սպանությունը վկայում է, թե որքան խորն է ամերիկյան հասարակության բևեռացումը։ Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ТАСС-ը։
«Սա ամերիկյան իրավապահների գործն է՝ այնուամենայնիվ, պարզելու, թե սա առանձի՞ն դեպք է, թե՞ միտում, ինչը շատ ավելի վտանգավոր է։ Բայց այն, որ հասարակությունը հիմա ծայրահեղ բևեռացված է, դա իսկապես այդպես է», — ասել է նա՝ մեկնաբանելով Քիրքի սպանությունը։
31-ամյա Քիրքի վրա կրակել են սեպտեմբերի 10-ին՝ Օրեմի համալսարանում ելույթի ժամանակ։ Նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքից։ Ակտիվիստը պահպանողական հայացքներ ուներ, աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և բազմիցս հանդես էր եկել Ուկրաինային տրամադրվող ամերիկյան ռազմական օգնության դեմ։
Սպանության մեջ կասկածվողը՝ Յուտա նահանգի բնակիչ Թայլեր Ջեյմս Ռոբինսոնը, ձերբակալվել է սեպտեմբերի 11-ի երեկոյան։ Նրան իշխանություններին է հանձնել սեփական հայրը, որին որդին խոստովանել է կատարածը։ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի, որ Ռոբինսոնը մեղավոր կճանաչվի և կարժանանա մահապատժի։ Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսի վկայությամբ, իշխանությունները կարծում են, որ Ռոբինսոնը գործել է միայնակ։