|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի օգնական Ջոնաթան Քոհենը Թուրքիայի և Ռուսաստանի միջև Իդլիբում հրադադարի ապահովման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ տեսակետ է հայտնել, ըստ որի` հրադադարը 3 մլն քաղաքացու և ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի սահմանների ապահովման համար կենսական նշանակություն ունի: Այս մասին հայտնում է gazeteduvar.com.tr կայքը:
Քոհենը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ-ում, նշել է, որ ՄԱԿ-ի` Սիրիայի և Հորդանանի սահմանին տեղակայված Ռուքբան ճամբար ուղարկված մարդասիրական օգնությունը մոտավորապես 30 օրվա ընթացքում կհասնի, և կոչ է արել Ռուսաստանին ու Սիրիայի ղեկավարությանը` նախքան մարտ ամիսը ապահովել մարդասիրական օգնություն հասցնելու հնարավորությունը: