կարևոր
664 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-13 15:32
Հասարակություն

Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունը հնարավոր է վերահանձնել արտահերթ՝ վճարի դիմաց

Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունը հնարավոր է վերահանձնել արտահերթ՝ վճարի դիմաց

Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունը հնարավոր է վերահանձնել արտահերթ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Սա իմ երկրորդ քննությունն է։ Երեք օր առաջ առաջին քննությունից կտրվել եմ։ Շատ լավ եմ գնահատում այս հնարավորությունը, որ կարող ենք առանց երկար սպասելու նորից վերահանձնել», - նշել է Նարեհ Տարասյանը։

Եթե նախկինում վարորդական քննությունից բացասական ստանալու դեպքում անհրաժեշտ էր սպասել առնվազն մեկ շաբաթ և նորից հերթագրվել, ապա այժմ հնարավոր է քննությունը վերահանձնել օրերի ընթացքում՝ հավելյալ վճարի դիմաց։