|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Այսօր Մուսա Լեռան հերոսամարտի 110-ամյակն է: Այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Այն սպառնալիքները, որոնք կախված էին հայ ժողովրդի գլխին մեկ դար առաջ, որոշակի խմբագրումներով ու դրսևորումներով առկա են նաև այսօր:
Ինչպես ժամանակին մարդիկ երկընտրանքի առաջ էին կանգնած` պայքարե՞լ, թե՞ հպատակվել, նույնն էլ այսօր է:
Ընդունե՞լ թշնամիների` մեզ վաճառվող հույսն ու խոստումը, թե՞ մեր նպատակներին ձգտել պայքարի և տրամաբանության ճանապարհով:
Մեր ուղին միանշանակ պայքարն է` առանց որի չի լինի կյանք, հայրենիք և ազատություն»: