Փոխարժեքներ
13 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
Ռուսաստանի և Բելառուսի զինված ուժերը սկսել են «Запад-2025» համատեղ լայնածավալ ռազմավարական զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է փոխգործակցության մշակումը՝ Միութենական պետության սահմաններին սպառնալիքները չեզոքացնելու և իրավիճակը կայունացնելու համար, РБК-ին հայտնել են կազմակերպիչները:
Զորավարժությունների շրջանակում երկու երկրների զինվորականները կիրականցնեն համատեղ գործողություններ՝ ռազմական անվտանգությունն ապահովելու և խաղաղությունը պահպանելու համար: Գործնական զորավարժությունները կանցկացվեն Բելառուսի և Ռուսաստանի զորավարժարաններում, ինչպես նաև Բալթիկ և Բարենցի ծովերի ջրատարածություններում:
Զորավարժությունները կտևեն սեպտեմբերի 12-16-ը: Դրանց ընթացքում զինծառայողները կվարժեցնեն միջուկային զենքի և ռուսական նոր «Орешник» համակարգերի կիրառման պլանավորումը, որոնք Բելառուսում պետք է տեղակայվեն մինչև 2025 թվականի վերջը:
Նման զորավարժություններ անցկացվում են չորս տարին մեկ՝ 2009 թվականից ի վեր: Ներկայիս զորավարժություններ թեման է «Զորքերի (ուժերի) խմբերի կիրառումը Միութենական պետության ռազմական անվտանգությունն ապահովելու շահերից ելնելով»: Դրանց նպատակն է ստուգել, թե որքանով են Ռուսաստանը և Բելառուսը պատրաստ ապահովելու Միութենական պետության ռազմական անվտանգությունը և ունակ հետ մղելու հնարավոր ագրեսիան։