Փոխարժեքներ
13 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Փաշինյան, միջազգային փաստարկ ես ուզու՞մ Արցախն Ադրբեջանի կազմում չլինելու մասին…
Ուզու՞մ ես, դե լսի հիմա։
1․ Կազանյան փաստաթուղթ, որից հրաժարվել է Ադրբեջանը։/2011թ/
2․ 2009-2013թթ.ԱՄՆ, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների 5 հայտարարություններ, ըստ որի պարտադիր ճանաչվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
3․ 2016թ. հոկտեմբերի 7, Իլհամ Ալիեւն ասում է, որ փակ դռների հետեւում միջազգային հանրությունը պահանջում է իրենից ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
4․ 2019թ. Փաշինյան -Արցախի Աժ Ազատ Հայրենիք խմբակցության հանդիպում, որտեղ Փաշինյանը հավաստիացնում է, որ Պուտինն իրեն ասել է, թե «նույնիսկ Ալիեւն է հասկացել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չի լինելու։
5․ 2020 նոյեմբերի 17, Վ.Պուտինը հայտարարում է հոկտեմբերի 19-ի համաձայնությունը Փաշինյանի կողմից մերժելու մասին, ըստ որի Շուշին եւ Արցախի մեծ մասը մնալու էին հայկական վերահսկողության տակ։
6․ 2020 նոյեմբեր, Ալիեւն այցելում է Քելբաջարի շրջան ու հայտարարում, որ բանակցություններով Քելբաջարը մնալու էր հայերի վերահսկողության տակ։
7․ 2021-ի հունվարի 13 -ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրվում է ՌԴ Մինսկի համանախագահ Պոպովի հարցազրուցը, որտեղ հստակ նշվում է վերջնական հանրաքվեով Արցախի առանց որեւէ սահմանափակման կարգավիճակի, իսկ իրականում անկախությունը ճանաչելու մասին։
8․ 2020-ի նոյեմբերի 25 -ին Ֆրանսիայի Սենատն ընդունում է Արցախի անկախության ճանաչման մասին որոշում։
9․ 2021-ի ապրիլ, ԵԱՀԿ համանախագահների հայտարարություն, որի համաձայն Արցախյան կարգավորումը պետք է իրականացվի Հիմնարար սկզբունքների հիման վրա։
10․ 2023թ.սեպտեմբերի 12, Վլադիվոստոկ։
ՌԴ նախագահ Պուտինը հստակ ասեց, որ վերջին 10-15 տարում ՌԴ-ն առաջարկում էր տարբերակ, ըստ որի «ամբողջ Ղարաբաղն ու Լաչինի, Քելբաջարի շրջանները մնալու էին հայկական վերահսկողության տակ»։
Դե կարո՞ղ ես այսքանից հետո հակառակն ապացուցիր: Արցախը հանձնել ես դու, բայց Արցախի էջը չի փակվել։
Հ.Գ. «Փաշինյանն առաջին հայ ղեկավարն է, ով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս»։
Ժոզեպ Բորել»։