|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Արցախն Ադրբեջանի մաս չէ, այն օկուպացված է Ադրբեջանի կողմից։
Գործող ռեժիմի ներկայացուցիչներն Արցախի հանձնումը մարսեցին, հիմա էլ ԱԺ-ում հարցեր են հնչեցնում՝ Արցախն Ադրբեջանի մաս է, թե՞՝ ոչ։ Հարցն էլ տալիս են մի մարդու, ով ստիպված է եղել լքել Արցախն ադրբեջանցիների հանցավոր գործողության արդյունքում։
Ես Արցախում չեմ ծնվել, ապրել եմ բացառապես ՀՀ -ում, բայց համոզված եմ, որ ցանկացած պետական ու ազգային շահ գիտակցող ՀՀ քաղաքացու համար Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։
Զուտ այն պատճառով, որ Փաշինյանը 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, մենք չենք կարող ու չպետք է նույն բանն անենք։
Արցախն այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ես դրա մասին ասել եմ ոչ միայն ՀՀ-ում, այլ նաեւ Մոսկվայում՝ ադրբեջանցիների աչքերին նայելով։
Եվ մեր խնդիրը պետք է լինի դրա մասին բարձրաձայնել ամենուր, որպեսզի որեւէ քպ-ականի մտքով չանցնի նման հարց տալու։
Արցախն օկուպացված է Ադրբեջանի կողմից, ինչպես օկուպացված է Կիպրոսի հյուսիսային մասը Թուրքիայի կողմից»։