|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս: Ադրբեջանի կողմից Արցախում ընթանում է խաղաղ բնակչության բնաջնջման գործընթաց, Արցախում ոտնահարվում են համամարդկային արժեքները, իսկ Արցախը իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը: Այս մասին Հարությունյանն ասել է հոկտեմբերի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:
«Այս պայմաններում ակնկալում են (Ադրբեջանը- խմբ.) Արցախի կողմից համաձայնել իրենց պարտադրած կամ ձևակերպած պահանջներին, դա չի լինելու: Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանության իրավունքը, և դրա շրջանակներում նաև Հայաստանի ու ողջ հայության աջակցությամբ այն իրականացնելու ենք: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս»,- ասել է Հարությունյանը: