|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը սպասվում է 2026 թվականի առաջին կեսին։ Ինչպես հաղորդում է Anadolu-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Հռոմում Միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IAI) կազմակերպած համաժողովի ժամանակ հարցերին պատասխանելու ժամանակ։
Ֆիդանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «պատմական ռիսկի է դիմել խաղաղության և Ադրբեջանի հետ հարաբերությունների առումով»։
«Հենց որ ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը, մենք նույնպես արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ», - ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը։