|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Իսմայիլ Բաղային, փոխանցում է Mehr-ը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական մեկուսացման մեջ, եթե չապահովի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը: Նրա խոսքով՝ Բաքվին անհրաժեշտ է Ադրբեջանի արևմտյան հատվածի և Նախիջևանի միջև«անարգել հասանելիություն»։ Ընդ որում, Ալիևի տրամաբանությամբ, ադրբեջանցիները, իբր հանուն նրանց անվտանգության, չպետք է հանդիպեն հայ սահմանապահների։ Ադրբեջանի ղեկավարը նաև հստակեցրել է, որ ենթադրյալ միջանցքի տարածքում «չեն լինելու ո՛չ օպերատորներ, ո՛չ վարձակալություններ», ինչը, ըստ էության, նշանակում է այլ երկրի տարածքում Ադրբեջանի լիարժեք իրավազորության պահանջ, բայց, իհարկե, առանց այդ փաստի որևէ պաշտոնական ճանաչման:
«Մենք աջակցում և հավանություն ենք տալիս տարածաշրջանի երկրների միջև փոխանակումների և հարաբերությունների ընդլայնմանը և միշտ ընդգծել ենք, որ այդ միջոցները և այդ անցումների ստեղծումը չպետք է խաթարեն ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանները, ինչպես նաև փոփոխություններ կատարեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ», - նշել է Բաղային: