|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպումից հետո հայտարարվել էր, որ ժողովուրդներին հարկավոր է պատրաստել խաղաղության, սակայն օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը շարունակում է հզորացնել բանակը, քանի որ գտնվում է պատերազմական իրավիճակում, Զախարովան արձագանքել է, որ այդ հարցը պետք է ուղղել ոչ ռուսական կողմին:
«Մենք մեր միջնորդական գործառույթը կատարում ենք բարեխղճորեն և, ինձ թվում է, որակով: Մենք ողջունում ենք Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով կայացած շփումները, մենք լսել ենք երկու երկրներում դրանց վերաբերյալ կառուցողական գնահատականները և կարծում ենք, որ դա առաջ գնալու ճիշտ ուղի է»,- ասել է նա:
Խոսելով բանակցություններում Արցախը ներգրավելու հարցի մասին` Զախարովան նշել է, որ ՌԴ-ի դիրքորոշումը մնացել է անփոփոխ: