|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե Բաքվի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու` հայկական կողմի ձգտումը, և այն դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, ասաց, որ չեն անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի կտանի:
ԱՀ-ն բանակցային գործընթացում ներգրավելու հարցը, նշեց արտգործնախարարը, սկզբունքային և կարևոր հարց է, բայց ոչ` նախապայման: «Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու հարցը գործնական է՝ ԼՂՀ-ն ունի որոշիչ ձայն, և որպեսզի արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, պետք է պրակտիկ առումով ընդունել այդ որոշիչ ձայնի ներգրավվածությունը: Ի վերջո, խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, որը ձևավորված քաղաքական միավոր է, ունի ինստիտուցիոնալ համակարգ` արտահայտելու իր ժողովրդի կամքը և մոտեցումները, ունի ընտրված իշխանություն, և այդ համակարգը ճանաչված է միջազգային հանրության կողմից տարբեր փաստաթղթերում»,- ասաց նախարարը: