|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարի համաձայնագրի ձեռք բերման մասին։ Նա այդ մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։
Բարաքի խոսքով՝ համաձայնությունն ապահովվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ և ընդունվել է տարածաշրջանի մի շարք երկրների՝ Թուրքիայի, Հորդանանի և այլ հարևանների կողմից։
«Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդվիններին, սուննիներին և այլ փոքրամասնություններին վայր դնել զենքը և միասին կառուցել նոր՝ միավորված սիրիական ինքնություն։ Կոչ ենք անում բոլոր սիրիացիներին հարգել միմյանց և ապրել խաղաղ ու բարեկեցիկ՝ հարևանների հետ համերաշխության մթնոլորտում»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը։