|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիության` Հարավային Կովկասի հակամարտությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը հավատում է, որ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղություն կհաստատվի: Այդ մասին նա հայտնել է 1news.az գործակալության հետ զրույցում:
Լեֆորը նշել է, որ կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերի միջև ամրապնդվի վստահությունը:
«Մենք անկեղծորեն հույս ունենք, որ կհաջողվի խաղաղ լուծում գտնել: Եվրամիությունն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի` Մադրիդյան սկզբունքների հիման վրա խնդրի լուծմանն ուղղված ջանքերին»,- նշել է Լեֆորը: