|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը տեղեկացնում է, որ Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն և Միջազգային զարգացման նախարար Կարինա Գուլդը հայտարարել են, որ Կանադան շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին և խորապես հանձնառու է դրա հումանիտար հետևանքների վերացման գործին: Հիմք ընդունելով 2020 թ. պատերազմական գործողություններից անմիջապես հետո Կանադայի կողմից տրամադրված ֆինանսական օժանդակությունը, պաշտոնական Օտտավան լրացուցիչ 1 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերին աջակցելու համար։
Ըստ հայտարարության՝ Կանադան շարունակում է աջակցել ԵԱՀԿ-ին՝ հակամարտության մշտական կարգավորմանը հասնելու հարցում և խրախուսում Հայաստանին ու Ադրբեջանին՝ համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Կանադական կողմը նաև պատրաստակամություն է հայտնում շարունակել աշխատել ԵԱՀԿ-ում և ՄԱԿ-ում՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
19.05.2021թ.