|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Արայիկ Հարությունյանը 88 տոկոս կողմ ձայներ է ստացել, իսկ Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոս․ ըստ Yerkir.am-ի այս մասին ասաց Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը՝ հայտնելով այսօր՝ ժամը 10։20-ի, դրությամբ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախանական արդյունքներով ձայների հարաբերակցությունը։
Նա նշեց, որ քվեարկությանը մասնակցել է 47 165 քաղաքացի, որը ընտրողների ընդհանուր թվի 45 տոկոսն է։
Մասիս Մայիլյանն ստացել է 5 728 կողմ ձայն,
Արայիկ Հարությունյանը՝ 39 860 կողմ ձայն
Արդյունքները կարող են վիճարկվել, վերջնական որոշումը կհրապարակվի ապրիլի 21-ին։
Սրբուհի Արզումանյանը նշեց, որ մարտի 31-ի համեմատ ԿԸՀ-ն աննախադեպ մեծ դիտորդական և լրագրողական ներկայության թիվ է հրապարակել։
Մանրամասն՝ տեսանյութում․