կարևոր
883 դիտում, 9 ժամ առաջ - 2025-07-21 12:39
Հասարակություն

Ոչ մի իշխանություն չի կարող փակել Արցախի հարցը, և Արցախի ԱԺ-ն շարունակելու է գործունեությունն Արցախի ներկայացուցչության շենքում․ Արցախի ԱԺ նախագահ

«Այն վերջին կետը, որ ունենք արցախցիներս Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքն է, որը ցանկանում են խլել այսօր։  Ցանկացած արցախցի, երբ տարբեր առիթներով դիմում են Հայաստանի տարբեր գերատեսչություններ և հարցի լուծումներ չեն գտնում, գալիս են Արցախի Հանրապետության ներկայացուցչի շենք, և մենք ունենք այնտեղ աշխատակիցներ, որոնք փորձում են տարբեր հարցերով օգնություն ցուցաբերել, թե՛ իրավական, և թե այլ առումներով։ Այդ շենքում մեր հիմնական խնդիրներով ենք զբաղվում, այսինքն՝ չենք ներգրավվում Հայաստանի ներքաղաքական կամ այլ հարցերի հետ կապված, մենք մեր հարցերով ենք զբաղվում, իսկ մեր հիմնական հարցը վերադարձի հարցն է, որը մեր իրավունքն է և  ոչ ոք չի կարող մեզանից խլել։ Նույն կերպ  ոչ մի իշխանություն չի կարող  փակել Արցախի հարցը, և Արցախի Հանրապետության ԱԺ-ն, որպես ընտրված լեգիտիմ մարմին, նույնպես գտնվում է Արցախի ներկայացուցչության շենքում և շարունակում է իր գործունեությունը»,-լրագրողների հետ զրույցւոմ ասաց Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը՝ անդրադառնալով ԱՀ ներկայացուցչության շենքը խլելու ՀՀ իշխանության որոշմանը։

Մանրամասն՝ տեսանյութում։