կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 14:24
Քաղաքական

Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ որևէ իշխանություն չի կարող փակել Արցախի էջը․ մի օր հերոսների շիրիմներին կայցելենք լավ նորությունով․ Գառնիկ Դանիելյան

«Ամոթով ենք գալիս Եռաբլուր, որովհետև մեր նահատակներին դեռևս ասելու բան չունենք»,-Արցախի Հանրապետության անկախության օրը «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ Նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ հուսով է, որ մի օր լավ նորությունով կայցելեն նահատակվածների շիրիմին։

 Նա նշեց, որ լավ նորությունը հայրենիք ազատագրումն է այս իշխանություններից և արցախցիների վերադարձը։

«Ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևէ մի իշխանություն չեն կարող փակել Արցախի էջը, իսկ վերջիններիս էջն ինչ-որ մի քաղաքական փուլում փակվելու է, ես համոզված եմ»,,-ասաց Դանիելյանը՝ նկատելով, որ  քանի դե Արցախի գաղափարով քնող ու արթնացող կա, այն օրակարգ է լինելու։

Անդրադառնալով դիտարկմանը, թե արցախցիների վերադարձի հարցը քննարկելով պատերազմի նախադրյալներ են ստեղծում՝ Գառնիկ Դանիելյանն ասաց, որ այդ թեզը ՔՊ-ականներ են շրջանառում, դրան զուգահեռ կտոր-կտոր տալիս են ՀՀ տարածքը։

«Նիկոլ Փաշինյանը հանձնել է Արցախը, Արցախի գլուխը կերել է, հիմա էլ Հայաստանի Հանրապետության գլուխն է ուտում ու եթե պետք լինի հայրենիքը պաշտպանելու պետք է զենքը ձեռքներիս հելնենք պաշտպանելու»,- ասաց  Դանիելյանը՝ ընդգծելով․ «Արցախը հանձնվել է դավադիր պայմանավորությունների արդյունքում և պետք է բոլոր գործիքներն օգտագործվեն Արցախ վերադառնալու համար»։