կարևոր
2272 դիտում, 7 ժամ առաջ - 2025-07-21 15:13
Հասարակություն

Վեհարանը Վեհից «քրիստոնեաբար» ազատելու կոչը` արշավ է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Տեր Մաղաքիա Օհանյան

Վեհարանը Վեհից «քրիստոնեաբար» ազատելու կոչը` արշավ է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. Տեր Մաղաքիա Օհանյան

Տեր Մաղաքիա Օհանյանը գրում է.

«Վեհարանը Վեհից «քրիստոնեաբար» ազատելու կոչը` արշավ է դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Աստված մի՛ արասցե, եթե ժողովուրդը կուլ տա Հայոց Հայրապետին վեհարանից հեռացնելու խայծը։ Այս արկածախնդրությունը հանգեցնելու է ազգային ողբերգության։ Սթափվե'ք և խելքի եկե՛ք, հետո ուշ է լինելու։

Իսկ վարչապետի այսօրվա գրառումը, թե կուսակրոն քահանաները ամուսնանում են եկեղեցու հետ` մոլորություն է։ Նման բան չկա եկեղեցու վարդապետության և կանոնների մեջ։

«Վա՜յ, այն մարդուն, ում միջոցով կգա գայթակղությունը»։ (Մատթեոս 18:7)

Ի միջի այլոց, Կաթողիկոսը և բոլոր ձեռնադրված հոգևորականները Սուրբ Հոգուց են օծված։ Հետևաբար, հայհոյել և ավազանի անունով կոչել Վեհափառ Հայրապետին հայհոյանք է Սուրբ Հոգու դեմ։ Տեր Հիսուս շատ խիստ զգուշացնում է, որ բոլոր մեղքերը կներվեն, բայցի Սուրբ Հոգու դեմ հայհոյանքից։

Նա, ով Աստծուց չի վախենում և մարդկանցից չի ամաչում, կորցնում է խիղճն ու ամոթը և ձեռք է բերում դիվային հատկություն։

Աստված պահապան Հայոց Հայրապետին և մեր ողջ հոգևոր դասին»։