Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Երևանի քաղաքապետարանը հերթական սուտ հայտարարությունն է տարածել, այս մասին հրապարակած տեսանյութին կից գրել է ակտիվիստ, բլոգեր Արթուր Չախոյանը:
«Քաղաքապետարանը տեղեկացրել է, իբր՝
«Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ. Գյուրջյան փողոցը Ա. Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը»։
Սա պարզապես սուտ է
Տվյալ ճանապարհի նախագիծը պատրաստ է դեռևս 2023 թվականից
Իսկ այդ ճանապարհի շինարարության մրցույթը հայտարարվել է դեռ 2023 թվականին՝ ԵՔ-ԲՄԱՇՁԲ-23/134 ծածկագրով։
Մրցույթը շահել է «Արհովշին» ՍՊԸ-ն՝ շուրջ 1 միլիարդ 44 միլիոն դրամի շրջանակում»,- նշել է Չախոյանը։